Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ինչպե՞ս կարելի է վերնախավ համարել մարդկանց, ովքեր առաջնորդվում են ուժի իրավունքով

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ինչպե՞ս կարելի է վերնախավ համարել մարդկանց, ովքեր առաջնորդվում են ուժի իրավունքով
06.07.2014 | 15:19

Հաճախ կարելի է լսել այն մասին, որ մերօրյա Հայաստանն ազգային վերնախավ չունի, իսկ այն, ինչ ներկայանում և ներկայացվում է որպես այդպիսին, օժտված չէ իսկական վերնախավին բնորոշ հոգեմտավոր հատկանիշներով և,մեծամասամբ, նաև համեմատաբար առինքնող արտաքինով (արտաքինն, անշուշտ, երկրորդական է, սակայն մարդկանց կողմից, սովորաբար, ընկալվում է որպես համապատասխան վերնախավային որակների առկայության ցուցիչ): Եթե հարցնելու լինենք, թե ինչ բան է ազգային վերնախավը, ապա շատերի պատկերացմամբ դա այն խավն է, որը, շնորհիվ իր ունեցած մեծ հայրենասիրության, գիտելիքների, մասնագիտական որակների, հոգևոր ու բարոյական բարձր հատկանիշների ձեռք է բերել ժողովրդի վստահությունն ու պետության և ազգի ապագան տնօրինելու իրավունքը: Ազգային վերնախավի այսօրինակ որակման կողմնակիցները միանգամայն իրավացի են, սակայն երբ այս կատարյալ պատկերացումը փորձում ենք տեղայնացնել և տեսնել որպես հայաստանյան իրականության մաս՝ ոչինչ չի ստացվում: Մեզանում այն մարդիկ, ովքեր իրենց զբաղեցրած դիրքով, մտավոր ու մասնագիտական բարձր որակները հավաստող կոչումներով, պետք է լինեին ազգային վերնախավի կատարելության մարմնավորումը մեր երկրում, մեծամասամբ պահանջվածի հակապատկերն են հանդիսանում, քանի որ ազնիվ չեն, մասնագետ չեն, խելոք չեն, խիզախ ու անձնազոհ չեն, մեծ հաշվով՝ հայրենասեր էլ չեն, որովհետև, ելնելով նախորդ թվարկումից, իրենց հակացուցված է զբաղեցնել այն պաշտոնական ու հասարակական դիրքը, որը իրենք, փաստացիորեն այսօր զբաղեցնում են: Եվ իսկապես՝ ինչպե՞ս կարելի է վերնախավ համարել ու վստահել մարդկանց, ովքեր խաբեբա են,խարդախ են, սեփական բարեկեցությունն ապահովում են բազմաթիվ հայրենակիցներին ուղղակիորեն թալանելու միջոցով, հանիրավի արտոնյալ են, առաջնորդվում են ուժի իրավունքով և ակնհայտորեն արհամարհում և ատում են սեփական համաքաղաքացիներին: Ըստ էության, վերնախավ ասվածն ու հայաստանյան “վերնախավը” տարբե՞ր բաներ են: Սա ընդամենը ճշմարտանման պնդում է: Բանն այն է, որ երբ մարդիկ ներկայացնում են վերնախավ երևույթի վերաբերյալ ունեցած սեփական պատկերացումները, ապա, սովորաբար, խոսում են կայացման լրջագույն շրջափուլը բարեհաջող հաղթահարած և արդեն իսկ կայացած հասարակական վերնաշենքի մասին: Հայաստանի պարագայում ավանդական, պատմական-էվոլյուցիոն ճանապարհով ձևավորված ազգային վերնախավի մասին անհնար է լուրջ խոսել՝ անկախացման պահին չենք ունեցել այդպիսին: Իրականում մենք գտնվում ենք ազգային վերնախավի ձևավորման առաջին՝ առավել դժվար, հակասական ու հաճախ մարդու նողկանքը շարժող փուլում, որը անցնելու դեպքում միայն կարող ենք հույս փայփայել, որ ազգն ու պետությունը որոշ ժամանակ անց կունենան բոլոր իմաստներով արժանի առաջնորդողներ:

Դիտվել է՝ 1642

Մեկնաբանություններ